-
13.02.2018|
03:20
Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներն առաջիկա օրերին մեկնելու են Հնդկաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2018)։ Նշենք, որ 2019-ին ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, անցկացվելու է Հայաստանում, ուստի այս այցելությունը կարևոր է նախապատրաստական առումով։
-
07.02.2018|
13:21
Թուրքիայում տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված միջոցառմանը տրանսպորտի և հաղորդակցության նախարարի ելույթի ժամանակ մի քանի անգամ միջամտել է թուրք ծրագրավորողների ստեղծած ռոբոտը։
-
07.02.2018|
11:09
Լոնդոնի դատարանն ուժի մեջ է թողել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության օրդերը: Ասանժին նախկինի պես ձերբակալություն է սպառնում, եթե որոշի լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքը:
-
02.02.2018|
04:18
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի՝ արևմտահայերենին ISO 639-3 լեզվական կոդ տալու ջանքերը վերջապես հաջողություն ունեցան։ SIL International-ը, որը ISO 639-3-ը գրանցող մարմինն է, 2018 թվականի հունվարի 30-ին արևմտահայերենին առանձին լեզվական կոդ՝ «hyw» տալու որոշում է կայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը:
-
17.01.2018|
21:50
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով հիմնված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ:
-
16.01.2018|
12:28
Facebook սոցցանցում փոփոխություններ են սպասվում: Հոդվածները, տեսանյութերը, որ նախկինում առանց հրավերի հայտնվում էին նորությունների բաժնում, այսուհետ սահմանափակվելու են: Facebook-ի հիմնադիրը հայտարարել է, որ բիզնես ընկերությունները, բրենդները և լրատվական կայքերը սկսել են ստվերել սոցիալական մեդիայի անձնական բովանդակությունը:
-
15.01.2018|
10:29
Իրանը դադարեցրել է ակնթարթային հաղորդագրություններ ուղարկելու համար նախատեսված Telegram բջջային հավելվածի արգելափակումը:
-
10.01.2018|
13:08
Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված կանայք և աղջիկները հունվարի 7-ին առաջին անգամ մասնակցեցին թեմատիկ ընթրիքի՝ Geek Girls' Dinner, որ նախաձեռնել էր Girls in Tech համաշխարհային ցանցի հայկական մասնաճյուղը:
-
29.12.2017|
15:04
Ամերիկյան Apple ընկերությունը դանդաղեցնում է իր սմարթֆոնների հին մոդելների աշխատանքը: Ընկերության պարզաբանմամբ՝ այֆոնների մարտկոցները ժամանակի հետ կորցնում են աշխատունակությունը: Առավել տրամաբանական է թվում այն կարծիքը, որ երբ դանդաղում է հին սմարթֆոնի աշխատանքը, այֆոնի սիրահարները ստիպված են լինում դրանք փոխարինել նոր մոդելներով:
-
26.12.2017|
10:32
Մինչ ԱՎԾ-ի ամփոփումից հետո 2018-ի հունվարին նախարարները «ծանր ու թեթև» կանեն 2017-ը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ առանց թվերի խոսեցինք ոչ միայն 2017-ին իրականացված ծրագրերի, այլև հասարակությանը հուզող մի քանի հարցերի շուրջ: